Գլխավոր

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Թեթև արդյունաբերություն

Թեթև արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության մշակող արդյունաբերության կարևոր ուղղություններից մեկն է և էական դեր ունի տնտեսական զարգացման, արտադրական կարողությունների ընդլայնման, զբաղվածության ապահովման և արտահանման ներուժի աճի տեսանկյունից։

Ոլորտը ներառում է մի շարք արտադրական ենթաճյուղեր, մասնավորապես՝ տեքստիլի, հագուստի, կոշիկի և կաշվի արտադրությունը, ինչպես նաև կահույքի, թղթի և տպագրական արտադրանքի, խաղալիքների և այլ հարակից արտադրությունները։

Թեթև արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը համակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ուղղված ոլորտի մրցունակության բարձրացմանը, արտադրական կարողությունների զարգացմանը, տեղական արտադրության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանը։

Տեքստիլ ոլորտի զարգացման նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 138-Լ որոշմամբ հաստատվել է «Տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը», որի իրականացումը միտված է ոլորտի մրցունակության բարձրացմանը, արտադրական կարողությունների զարգացմանը, ավելացված արժեքի ստեղծմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։

 Թեթև արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության արդյունավետ իրականացման, ոլորտային ծրագրերի համակարգման և զարգացման նախաձեռնությունների իրականացման նպատակով ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի 1023-Ա որոշմամբ   ստեղծվել է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը։ Հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր և նախաձեռնություններ՝ միտված արտադրական կարողությունների զարգացմանը, արժեքային շղթաների ընդլայնմանը, ինչպես նաև հայկական արտադրանքի և հայկական բրենդների ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային շուկաներում դրանց առաջխաղացմանը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում և իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են Թեթև արդյունաբերության զարգացմանը, մասնավորապես՝

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00