Հայտարարություն․«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթ

«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

 «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության 24․07․25 թվականի 1023-Ա որոշում

1.   Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի N 770-Ա որոշմամբ հաստատված «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարում է նիստ՝ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթի գնահատման չափանիշների սահմանման նպատակով։

2.   Նիստի արդյունքում Խորհրդի կողմից հաստատվում են «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի Տնօրենի ընտրության մրցույթի գնահատման չափանիշները, հայտարարվում է մրցույթ Տնօրենի ընտրության համար և նշանակվում է քարտուղար, որը հավաքագրելու է փաստաթղթերը:

3.  Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Խորհրդի կողմից նշանակված քարտուղարը։

4.  Հիմնադրամի Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել ֆինանսների, տնտեսագիտության կամ կառավարման ոլորտում բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, հայերենին և անգլերենին տիրապետող, ժամանակակից տեխնիկական և տեղեկատվական միջոցներով աշխատելու ունակություն ունեցող մինչև 63 տարեկան Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:

5.  3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը հրապարակվում է Հիմնադրամի և Նախարարության պաշտոնական կայքերում, սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am

6.  Հիմնադրամի Տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի սույն կարգով սահմանված փաստաթղթերը և համապատասխանի սույն կարգով սահմանված պահանջներին:

7.   Հիմնադրամի Տնօրենի ընտրությանը մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ համաձայն N 1 ձևի.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
  • ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
  • մասնագիտական գիտելիքները, մասնագիտական աշխատանքային փորձն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
  • ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
  • հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:

8.  Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացվեն secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին:

9.  Հիմնադրամի Տնօրենի մրցույթի հայտերը ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվում:

10. Հիմնադրամի Խորհրդի կողմից Տնօրենի ընտրության համար նշանակված քարտուղարը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Թերի լինելու դեպքում քարտուղարն այդ մասին տեղեկացնում է դիմողին։ Դիմողը պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկել և կրկին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո քարտուղարը կազմում է եզրակացություն՝ համաձայն N 4 ձևի: Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին քարտուղարը տեղեկացնում է մասնակցին 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ծանուցելով էլեկտրոնային փոստի միջոցով: Քարտուղարը ծանուցագրում ներառում է ստորագրված և հաստատված եզրակացությունը:

11. Ոչ ամբողջական հայտերը ենթակա են մերժման:

12. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ չափանիշների համապատասխանության համար հարցազրույցի միջոցով: Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի:

13. Հարցազրույցն անցկացնում է Հիմնադրամի Խորհուրդը:

14.  Հարցազրույցի ընթացքում Հիմնադրամի Խորհուրդը մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած բոլոր մասնակիցների վերաբերյալ առավել ամփոփ տեղեկություններ է ստանում, մրցույթի մասնակցին տալիս է հարցեր՝ նրա ներկայացրած տեղեկությունների ճշմարտացիությունը պարզելու նպատակով, գնահատում է նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների համապատասխանությունը Տնօրենի պաշտոնի համար սահմանված պահանջներին: Մրցույթի ընթացքում Տնօրենի թեկնածուն ներկայացնում է տեքստիլ արդյունաբերության  ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա  ծրագիր։

15. Հարցազրույցի ընթացքում Հիմնադրամի Խորհրդի անդամները մասնակցին հնարավորություն են տալիս ինքնաներկայանալու, ազատ և անկաշկանդ ներկայացնելու իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Հիմնադրամի Խորհրդի անդամները մասնակցին կարող են տալ հարցեր, մասնակցի տված պատասխաններից կարող են կատարել անհրաժեշտ վերլուծություններ և եզրահանգումներ:

16. Մրցույթի գնահատման չափանիշները բաղկացած են 4 բաժնից, իսկ դրանց գնահատումն իրականացվում է Հիմնադրամի Խորհրդի անդամների կողմից՝ հարցերի, իրավիճակային առաջադրանքների, պաշտոնի գործառույթներից բխող այլ հանձնարարությունների միջոցով՝ գնահատելով մասնակցի մասնագիտական գիտելիքները, կառավարչական, ֆինանսական և իրավիճակային հմտությունները։

17. Չափանիշներից յուրաքանչյուր բաժին գնահատվում է 0-10 միավորների միջակայքում: Հնարավոր առավելագույն միավորը 40-ն է, նվազագույն շեմը՝ 28-ը։

18. Հիմնադրամի Խորհրդի կողմից մրցույթի մասնակիցները գնահատվում են հարցազրույցի գնահատման թերթերում` համաձայն N 5 ձևի:

19. Հիմնադրամի Տնօրեն կարող է ընտրվել գնահատման միավորների հանրագումարով նվազագույն շեմը հաղթահարած Տնօրենի պաշտոնի հավակնորդներից այն թեկնածուն, որի` տեքստիլ արդյունաբերության  ոլորտի բարեփոխման և զարգացման երեքամյա ծրագիրն արժանանում է Խորհրդի հավանությանը: Ծրագրի հավանության չարժանանալը կարող է հիմք հանդիսանալ թեկնածուի մերժման։

20. Հարցազրույցի արդյունքում Հիմնադրամի Խորհուրդը ներկայացնում է եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած և տեքստիլ արդյունաբերության  ոլորտի բարեփոխման և զարգացման երեքամյա ծրագրի հավանություն ստացած միակ մասնակցին և 3 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս  նշանակում է Տնօրենի պաշտոնին`համաձայն N 6 ձևի:

21. Հիմնադրամի Տնօրեն չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Խորհրդի անդամների մերձավոր ազգակցական կամ խնամիական կապ ունեցող անձ (ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը):

22.  Հիմնադրամի տնօրենը նշանակվում է 3 տարի ժամկետով:

23. Հիմնադրամի տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Տնօրենի պաշտոնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչություն՝ 011-597-182 հեռախոսահամարով։ 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00