ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի
2025 թվականի «օգոստոսի» «8»-ի «1/01-ԴՄ-25» որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` «ՁՎ-01-ԴՄ-25.»
12․08․2025թ․
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը (27.08.2025թ․) ժամը 16։00-ն:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը (27.08.2025թ․) ժամը 16։00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Փառքուհի Ղազարյանին։
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=11435868
Հեռախոս՝ 011 597 136
Էլ. փոստ՝ pghazaryan@mineconomy.am