«Գյումրիի սելեկցիոն կայան»-ում առկա է իրացման ենթակա սերմերի լայն տեսականի

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը զբաղվում է հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան գարի և ցորեն,  եգիպտացորեն), հատիկաընդեղեն (սիսեռ, ոսպ, լոբի), բանջարանոցային (սեղանի ճակնդեղ, գազար, կաղամբ), տեխնիկական (յուղատու կտավատ) մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի  (առվույտ, կորնգան) սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ, նաև՝ կարտոֆիլի տնկանյութի արտադրությամբ։

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • բարձր բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամաբ դիմացկուն, բնակլիմայական անբարենպաստ պայմանների նկատմամբ անհամեմատ բարձր հարմարվողականություն ունեցող և մշակության համար հեռանկարային համարվող սորտերի բուծումը, դրանց սորտափորձարկման իրականացումը և ներկայացումը գրանցման, ինչպես նաև այդ մրցունակ սորտերի առաջնային սերմնաբուծության իրականացումը
  • առաջնային սերմնաբուծության՝ օրիգինալ, սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրության կազմակերպումը,
  • Ընկերության սելեկցիոներների կողմից 2019 -2023 թվականների ընթացքում բուծվել են աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոսպի, սիսեռի և լոբու թվով 7 նոր սորտեր, որոնք արդեն գրանցվել են և ներդրվել արտադրության մեջ։

2024 թվականին ընկերությունում իրականացվել է  աշնանացան ցորենի   354․3 տոննա, գարնանացան գարու 228․0 տոննա, հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի  11․6 տոննա համախառն բերք։

Ներկայումս  Ընկերությունում առկա է և իրացման ենթակա աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի լայն տեսականի՝

  1. Բեզոստայա 1 (սուպերէլիտա և էլիտա)
  2. Մակար (սուպերէլիտա և էլիտա)
  3. Վարս (սուպերէլիտա և էլիտա)
  4. Վասսա (սուպերէլիտա և էլիտա)
  5. Ռիմա (էլիտա)
  6. Գռոմ (էլիտա)
  7. Ելանչիկ (էլիտա)
  8. Տիմիրյազևկա 150 (էլիտա)

Սերմերի բոլոր խմբաքանակները  հավաստագրված են, ախտահանված, պարկավորված և պիտակավորած։

*      Դեռևս հնձված չեն – սպասվելիք բերքահավաք՝ սեպտեմբեր-հոկտեմբեր

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00