«Կանաչ աճ Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի տնտեսության մանրակրկիտ վերլուծություն՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով 10 աճող ոլորտներին (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն, բացառությամբ սննդի վերամշակման, էներգետիկա, շինարարություն, տրանսպորտ, անտառային տնտեսություն, առևտուր և ՏՏ), որտեղ բիզնեսների համար սահմանվել են կանաչ աճի համապատասխան նպատակներ: