Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։

Ծրագիրը կիրականացվի 2022 թվականներին ՀՀ բոլոր մարզերում` բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզերի։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ  մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում, միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է  օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

Նույն տնտեսավարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա–ը։

Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը:

Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 25-ը դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին:

Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն։

1 հա-ի հաշվով յուրաքանչյուր շահառուին կփոխհատուցվի

  1. հավաստագրված, ծրագրում ընդգրկված սորտերի էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում՝ 120,0 հազար դրամ.
  2. չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ։

Փոխհատուցում ստանալու նպատակով՝ շահառուները ոչ ուշ քան 2023 թվականի ապրիլի 1-ը դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։

Ցորենի սերմերի ծլելուց հետո, բայց ոչ ուշ քան 2023 թվականի մայիսի 1-ը, համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացվում է համատարած մոնիթորինգ, իսկ մարզպետարանի կողմից սահմանված կարգով՝ ընտրանքային մոնիթորինգ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։ 

Ծրագրի շրջանակներում համայնքի և քաղաքացու միջև կնքվող պայմանագիր:

Մարզպետարանների և համայնքների կողմից նախարարություն ներկայացվող ծրագրի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ: 

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 597 411, +374 11 597 254, +374 11 297 428,  +374 11 529 231 հեռախոսահամարներով, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն` +374 011 530 333 հեռախոսահամարներով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00