Հայտարարություն N 1
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Գործարար միջավայրի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2022-08-16
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակում, իրականացնում և դրա հետ կապված միջոցառումների համակարգում, ոլորտի խնդիրների վերհանում, վերլուծում և դրանց վերացման ուղղությամբ աշխատանքների իրականացում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) գործարար միջավայրի ոլորտի խոչընդոտների վերհանում, վերլուծություն, դրանց վերացման ուղղությամբ եզրակացությունների և առաջարկությունների ներկայացում,
2) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ գործարար միջավայրի ոլորտում խորացված կարգավորման ազդեցության գնահատում,
3) գործարար ու ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակում,
4) ստորաբաժանման ղեկավարի հանձնարարարությամբ առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում։
5) գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքներին մասնակցություն,
6) գործարար ու ներդրումային ոլորտի իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2) կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
3) հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
4) ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. օգոստոսի 19-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման և որ ծրագրի փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման և ծրագրի համարի նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 704 սենյակ, հեռ.` 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցեն` lpetrosyan@mineconomy.am):