4-25 մլն դրամի չափով աջակցություն վերամշակող կազմակերպություններին․ մեկնարկում է ՀԳՌԿՄ II Ծրագրի Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:

ԱՇԶ Բաղադրիչի գերակա նպատակը

կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի և բարձրարժեք հատապտղի, թեյերի (այդ թվում՝ բուսական) վերամշակման, ինչպես նաև կերարտադրության և սառնարանային տնտեսությունների ոլորտներում շուկայահանվող (իրացվող) արտադրանքի ծավալային աճն է:

ԱՇԶ Բաղադրիչի նպատակները

  • Բացահայտել ընտրված արժեշղթաների զարգացման խոչընդոտները:
  • Բարելավել գյուղատնտեսական առաջնային արտադրողների և սննդի վերամշակողների կողմից ներքին շուկայի պահանջարկը բավարարելու և միջազգային շուկայում ընձեռված հնարավորություններն օգտագործելու ունակությունները:

Իրավասու հայտատուներ

ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում իրականացվող մրցույթին կարող են մասնակցել.

  • Հայաստանում գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող իրավական պատշաճ գրանցում ունեցող բոլոր տիպերի կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, այդ թվում՝ կոոպերատիվներ, ՍՊԸ-ներ, ասոցիացիաներ և միություններ և այլ կազմակերպություններ՝ բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների:

Իրավասու հայտատուներից (վերամշակող ձեռնարկություններ և այլն) առաջնահերթություն կստանան այն հայտատուները, որոնք ենթածրագրերի իրականացման ընթացքում լայնածավալ համագործակցություն (պայմանագրային հիմունքներով) կնախատեսեն մեծ քանակությամբ ֆերմերային տնտեսությունների հետ:

Նպատակային ֆինանսավորման ուղղություններ

ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում Շահառուներին հատկացվող նպատակային ֆինանսավորման գումարները կարող են օգտագործվել ստորև նշված ծախսերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով.

  1. Նոր սարքավորումների (վերամշակման սարքավորումների, ինչպես նաև տրակտորների) ձեռքբերում, այդ թվում՝ արտադրության և վերամշակման սարքավորումներ, հետբերքահավաքային մշակման և վերամշակման, պահեստավորման և պահպանման, լաբորատոր (ներառյալ՝ շարժական և հատուկ մասնագիտացած տեխնիկա և սարքավորումներ), փաթեթավորման և տեսակավորման, որակի վերահսկողության, բոլոր տիպերի սարքավորումների և տեխնիկական հոսքագծերի՝ կապված արտադրանքի որակի բարելավման և ծավալների ավելացման հետ,
  2. Առկա (հին) սարքավորումների տեխնոլոգիական վերազինման սարքավորումներ,
  3. «ՍԱԿՀ» Սննդի անվտանգության կառավարման համակարգի իրականացում՝ ներառյալ իրականացման ընթացակարգերի բոլոր փուլերը (ուսուցումներ, հետևյալ համակարգերի ներդրում՝ HACCP, ISO, Global Gap GAP, օրգանական արտադրություն, պատշաճ գործելակերպի բոլոր տեսակները, հարակից այլ տեխնիկական աջակցություն և այլն),
  4.  Տեղական և միջազգային հավաստագրերի ձեռքբերում և միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրում,
  5. Շուկայավարման և բրենդինգի ծառայությունների ձեռքբերում (ներառյալ՝ առևտրային նշանի և արտադրանքի արտաքին տեսքի (նաև փաթեթավորման) մշակումը և այլն),
  6. Բոլոր տեսակի բարձրարժեք մրգերի և հատապտուղների նոր սորտերի տնկիների ձեռքբերում,
  7. Տեխնիկական աջակցության և մասնագիտական տեխնիկական և շուկայավարման (հատկապես արտահանման խթանման վերաբերյալ) խորհրդատվության ձեռքբերում,
  8. Շարժական սառեցման սարքեր, սառեցնող պահեստների, սառնարանային բեռնարկղերի և բեռնափոխադրման սառեցնող հարմարանքներ։

Վերոնշյալ ակտիվների ձեռքբերումը կարելի է ֆինանսավորել ինչպես ԱՇԶ Բաղադրիչի նպատակային ֆինանսավորման, այնպես էլ շահառուների համաֆինանսավորման հաշվին:

ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում շահառուներին հատկացվող նպատակային ֆինանսավորումը չի կարող օգտագործվել հատկապես ստորև նշված ծախսերի ֆինանսավորման նպատակով.

  • Նախքան Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը կատարված որևէ ձեռքբերում,
  • Բնապահպանական առումով վտանգավոր և շրջակա միջավայրի վրա անվերականգնելի բացասական ազդեցություն ունեցող ակտիվների ձեռքբերումը,
  • Բացասական սոցիալական ազդեցություն ունեցող կամ տարաբնակեցման ռիսկեր պարունակող ակտիվների ձեռքբերում

ինչպես նաև՝

  1. Շինությունների և հողատարածքների ժամանակավոր կամ մշտական ձեռքբերումը, վարձակալության ծախսերը,
  2. Ցանկացած տիպի և ծավալի շինարարական աշխատանքների իրականացման ծախսերը: Եթե անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման որոշակի աշխատանքներ (որոնք, օրինակ, կարող են պահանջվել սննդի անվտանգության համակարգերի ներդրման ժամանակ), ապա դրանք պետք է ֆինանսավորվեն շահառուների կողմից կատարվող ենթածրագրի համաֆինանսավորման միջոցներով,
  3. Հումքի և այլ շրջանառու միջոցների ձեռքբերումը,
  4. Աշխատանքի վարձատրության և փոխհատուցման ծախսերը (ցանկացած տիպի),
  5. Շահառուի գործառնական ծախսերը, որոնք հակասում են ԱՇԶ Բաղադրիչի դրույթներին,
  6. Սարքավորումների վերանորոգման ծախսերը,
  7. Աշխատավարձը և փոխհատուցման ծախսերը (ցանկացած տեսակի)՝ ներառյալ ՍԱ-ի խորհրդատուն:

Վերջին ցանկի կետերից (1-7) յուրաքանչյուրի մասով շահառուի սեփական ֆինանսական ռեսուրսներից կատարած ծախսերը համարվում են Շահառուների համաֆինանսավորում և հաշվում են նրա կողմից ենթածրագրի բյուջեում ներդրման ենթակա 50%-ի համալրում:

Ներկայացվող պահանջներ

Հայտատուի կողմից ներկայացվող Հայտ-Դիմումները և Բիզնես-Հայտերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

  • Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի առավելագույնը՝ 12 (տասներկու) ամիս,
  • Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորման գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար,
  • ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթածրագրերի համաֆինանսավորում՝ տվյալ ենթածրագրի իրականացման բյուջեի նվազագույնը 50%-ի չափով,
  • Շահառուների կողմից ենթածրագրերը պետք է համաֆինանսավորվեն ֆինանսական միջոցներով։Համաֆինանսավորում է համարվում շահառուի կողմից իրականացվող բացառապես ֆինանսական ներդրումը: Ոչ ֆինանսական ակտիվների (հող, անշարժ և շարժական գույք, սարքավորումներ, աշխատանք և այլն) ներդրումը ԱՇԶ Բաղադրիչի կողմից չի համարվում համաֆինանսավորում:
  • Հայտատուն չի կարող մեկ անգամից ավել ստանալ ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում:
  • Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք անհաջողության են մատնել կամ նախկինում ձախողել են ՀԳՌԿՄ 2-ի ներքո իրականացվող որևէ ենթածրագիր:

Լրացուցիչ պահանջներ

1. Սննդի անվտանգության (ՍԱ) խորհրդատուի հետ համաձայնագիր կնքելու համար շահառուից չի պահանջվում հայտարարել մրցույթ: ՍԱ խորհրդատուն շահառուի կողմից կարող է ընտրվել ՀԲ-ի կողմից հաստատված և համաձայնեցված ցանկից:

Հայտ-Դիմումների ընդունում

Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) Հայտ-Դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարություն՝ առձեռն կամ էլեկտրոնային փոստով մինչև 2020թ. օգոստոսի 26-ը, ժամը 18։00-ն:

Հայտ-Դիմումները պատրաստում և ներկայացնում են հավակնորդ մասնակիցներն՝ իրենց ղեկավարի ստորագրությամբ: Վերջնաժամկետից հետո ներկայացված Հայտ-Դիմումները ենթակա չեն ընդունման ԱՇԶՔ կողմից: Էլեկտրոնային փոստով ներկայացված հայտերը կհամարվեն ընդունված միայն պատասխան հաստատումը ստանալուց հետո:

Ծանուցում

Ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը:

ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարության աշխատակազմը պոտենցիալ հավակնորդների համար կկազմակերպի աշխատաժողով 2020 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 12։00-ին (Հասցե` 0010, ՀՀ ք. Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն), իսկ այն մասնակիցները ովքեր չեն կարողանա մասնակցել այդ հանդիպմանը, նրանց համար կկազմակերպվի ZOOM (առցանց) աշխատաժողով 2020 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 12։00-ին։ ZOOM (առցանց) աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը ստորև նշված էլեկտրոնային հասցեով՝ մինչև օգոստոսի 20-ը։

Հայաստանում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ յուրաքանչյուր կազմակերպությունից աշխատաժողովին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ։

 

Փաստաթղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ

Հայտ-Դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարությունից:

Էլ.փոստ - vghukasyan@agridf.am; dbaziyan@agridf.am, diana_baziyan@yahoo.com, hեռ.` 091-01-35-15, 093-43-34-04

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00