Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ

10 Փետրվարի, 2025

«Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են, որքան ամուր լինեն ձեր դիրքերը, այնքան կշահի պետությունը». նախարարը Գյումրիում հանդիպել է գործարարների հետ

Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։

«Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,-նշել է նախարարը։

Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու տասնյակ ծրագրերը և արտոնությունները, մասնավորապես՝ ներկայացրել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, ենթակառուցվածներ ներդրումների դիմաց ծրագրի մանրամասները, մաքսատուրքից ազատման արտոնությունը, պետական լիզինգի գործիքակազմը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագրի բովանդակությունն ու պետության ընդհանուր ներդրումային քաղաքականությունը։

«Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են։ Որքան ամուր լինեն ձեր դիրքերը, որքան մրցունակ լինեն ձեր բիզնեսները, այնքան կշահի երկրի տնտեսությունը,
կստեղծվեն աշխատատեղեր, կկատարելագործվեն ենթակառուցվածքները, և ի վերջո կբարգավաճի տնտեսությունը:

Հենց այս գաղափարն է մեր ծրագրերի հիմքում՝ աջակցել ձեզ մեր բոլորի կյանքն ավելի լավը դարձնելու գործում»-շեշտել է նախարարը։

Գործարարները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին ինչպես իրականացվող ծրագրերի, այնպես էլ ոլորտային այլ թեմաների վերաբերյալ։

Նախարարը կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են գործարարների առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները լսելու, պատասխանատու անձանց հետ քննարկելու և լուծման ուղիներ գտնելու համար և ավելացրել, որ դրանք կլինեն շարունակական։

Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00