Նախարար Գևորգ Պապոյանը Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկմանը

01 Հոկտեմբերի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկմանը։

Մասնակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացմանն ուղղված մի շարք օրակարգային հարցերի, ներառյալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության խորացումը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը, կայուն ենթակառուցվածքների ստեղծումը և «Հյուսիս-Հարավ» միջանցքին առնչվող հարցերը։

«Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար։ Միաժամանակ Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմել է 94,5 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 597,9 մլն դոլար։ Այս ցուցանիշները վկայում են մեր երկրների տնտեսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Կարևոր ոլորտները, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը և արտադրական ապրանքները, արդեն իսկ կազմում են մեր առևտրաշրջանառության զգալի մասը։ Այնուամենայնիվ, մեր նպատակները շատ ավելին են, քան արդեն իսկ ձեռք բերվածը։ Ղեկավարվելով Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի պայմանավորվածությամբ՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել առաջիկա տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ ապագայում՝ 3 միլիարդ դոլարի։ Սա հավակնոտ նպատակ է, և դրան հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը՝ ապրանքների տեսականու ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքի բարելավման և նոր առևտրային ուղիների ակտիվացման ուղղությամբ», – նշել է Գևորգ Պապոյանը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00