Գևորգ Պապոյանն այցելել է «Իտեքս» ՍՊԸ

26 Օգոստոսի, 2024

Լոռի կատարած այցի շրջանակում նախարար Գևորգ Պապոյանը եղել է նաև «Իտեքս» ՍՊԸ-ում։ Այցին մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022թ-ին իտալական «SARTIS» ընկերության կողմից, ունի 1115 աշխատակից։

Ընկերությունն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և զբաղվում է հանրահայտ բրենդների պատվերով հագուստի արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստը արտահանվում է Իտալիա, այնտեղից էլ՝ ամբողջ աշխարհ։ Ընկերությունը կատարում է հանրահայտ «Moncler», «Dainese», «MACKAGE» ֆիրմաների պատվերներ։

Ներկայումս ընկերությունն ունի 18 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի։

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարությանը ներկայացվել են տեքստիլ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00