Գևորգ Պապոյանն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա

26 Օգոստոսի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 23-ին այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։ Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

Նախարարը շրջայց է կատարել արտադրամասում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին և արտադրվող տեսականուն։

«Գլորիա» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ընկերություններից մեկն է, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է (Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, ՌԴ)՝ կատարելով հանրահայտ ընկերությունների պատվերներ (Kübler, Bétrancourt, CARINTHIA, Bierbaum-Proenen, CWS-boco, DARBBAGS, «Lady & Gentleman City» և այլ): Արտադրամասերը հագեցած են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրելու եվրոպական որակին և ստանդարտներին համապատասխան, բարդ տեխնոլոգիաներով մշակված հագուստ՝ համաշխարհային տարբեր բրենդների համար։ Ընկերությունն ունի 2615 աշխատակից։

Ընկերությունում շրջայցի ընթացքում քննարկվել են տեքստիլ ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագրին, որն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00