Գևորգ Պապոյանը մասնակցել է «Կապանտեքս» կարի ֆաբրիկայի բացման արարողությանը

03 Մայիսի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում մասնակցել է «Կապանտեքս» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ կստեղծվեն 50 նոր աշխատատեղեր։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։

Ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձևավորված։

Այցի ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է տեքստիլ արդյունաբերության զարգացման կարևորությունը և ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00