Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» խորագրով աշխատաժողովին

02 Մայիսի, 2024

Մայիսի 2-ին նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառման հատուկ հյուրերը և բանախոսներն էին Ավստրիայի Առողջապահության և Սննդի Անվտանգության Գործակալության / AGES / անասնաբույժ Ուլրիկե Վորբերգն ու Ագրարմարքտ Ավստրիա /AMA/ ընկերության տեղում իրականցվող ստուգումների բաժնի ղեկավար Ռութ Ֆիշերեդերը։ 

Միջոցառմանը ներկա էին Ավստրիական զարգացաման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակար Նոռա Ալանակյանը և ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը։

«ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։

«Ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի հաջողությամբ իրականացումն, անշուշտ, կնպաստի պարենային անվտանգության ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, նոր շուկաների հասանելիությանն ու անասնաբուժության ոլորտի զարգացմանը» ,- նշել է Տաթիկ Սարգսյանը։

Աշխատաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրել են Ավստրիայի անասնաբուժական համակարգն ու դրա կառուցվածքը, անասնաբույժների սերտիֆիակացման/ հավատարմագրման համակարգը, հանրային և մասնավոր անասնաբուժական ծառայությունները, փոքր սպանդանոցների գործունեությունը Ավստրիայում, տեղում իրականացվող ստուգումների կանոնները, կանոնակարգերը, օրենքները, խրախուսումների և պատժամիջոցների մեխանիզմները։

Միջոցառմանն հաջորդել է հետաքրքրող հարցերի վերաբերյալ հարց ու պատասխան։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00