Վահան Քերոբյանը մասնակցել է ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսին

05 Ապրիլի, 2023

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսը։

Միջոցառման ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոն հանգամանորեն ներկայացրել է համակարգի կիրառման ընթացակարգերն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները։ Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինը։

Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանը ավանդաբար հանդես է եկել որպես սննդամթերքի արտահանող, սակայն մենք փորձում ենք փոխել կառուցվածքը և առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա»։ Նախարարը նաև հավելել է, որ այսօր առավել հեռանկարային է մասնավորապես արևային պանելների արտահանումը։

Ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդես (անգլերեն)

Տեղեկատվություն՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP), Հայաստան-ԱՄՆ 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00