Ի՞նչ է GSP-ն
ԱՄՆ-ի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ»-ը (GSP) նպաստում է զարգացող աշխարհի տնտեսական աճին՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով ԱՄՆ շուկա ներմուծելով որոշ զարգացող երկրների ապրանքներ։ GSP ծրագրի շրջանակում մաքսատուրքի զրոյական դրույքաչափով ԱՄՆ ներմուծման արտոնություն նախատեսված է հայաստանյան շուրջ 3․500 ապրանքատեսակի համար։ Ընդհանուր հաշվով GSP ծրագրի շրջանակում 2022թ․ ԱՄՆ է ներմուծվել 21․5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքներ, որից 34․3 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ Հայաստանից: Իրականացումն ապահովում է ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը։
GSP հաստատումը Կոնգրեսում առկախված է
«Արտոնությունների ընդհանրացված համակարգ»-ի իրականացումը ենթակա է Կոնգրեսի կողմից վերահաստատման։ 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ Կոնգրեսի վերահաստատված ժամկետը սպառվել է, ուստի ներկայումս GSP ներմուծումների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի «առավել նախընտրելի պետության» (MFN) ռեժիմը։ Սակայն ներմուծողները պետք է շարունակեն GSP հայտեր ներկայացնել, որովհետև GSP ծրագրի բաց մնացած ժամանակահատվածի համար Կոնգրեսը կարող է արտոնել վճարված մաքսավճարների փոխհատուցում, ինչպես եղել է նախկինում։
Ո՞ր ապրանքատեսակներն են ընդգրկված GSP-ում
GSP մաքսատուրքի զրոյական դրույքաչափի ռեժիմը տարածվում է բազմաթիվ ապրանքատեսակների վրա: Այն ներառում է՝ բազմաթիվ արդյունաբերական արտադրանքներ և հումք, զարդեր, բազմաթիվ գյուղատնտեսական մթերքներ, քիմիական նյութեր, հանքաքարեր, մարմար: GSP շրջանակից դուրս են գտնվում գործվածքների և հագուստեղենի գերակշռող մասը, ժամացույցները, կոշկեղենի և կաշվե իրեր գերակշռող մասը: GSP մաքսատուրքի զրոյական դրույքաչափի արտոնություններ ունեցող ապրանքատեսակների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ կայքերը՝
Այս տվյալների բազան օգտակար կլինի նրանց համար, ովքեր ծանոթ չեն ԱՄՆ Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի (USHTS) ապրանքատեսակների համարակալմանը: Ապրանքի առկայությունը GSP շրջանակներում կարող է ճշտվել որոնման դաշտում տվյալ ապրանքի անվան կամ համառոտ նկարագրության մուտքագրմամբ և List items կոճակին սեղմելով: Տվյալ գործողությունը իրականացնելուց հետո կհայտնվի USHTS համարների ցանկը, որոնք կապված են մուտքագրված ապրանքի հետ: Նշեք այն ապրանքը, որը լավագույնս համապատասխանում է ձեր նկարագրությանը և սեղմեք Detail: Detail բաժնում մկնիկի օգնությամբ թերթեք դեպի ներքև՝ Preferential . . . tariff program applications հատվածը: Նշված առաջին արտոնյալ առևտրային ծրագիրը GSP-ն է: Եթե GSP-ի Status վանդակում գրված է Eligible: code A (կամ A*), ապա տվյալ ապրանքատեսակը ընդգրկված է մաքսատուրքի զրոյական դրույքաչափի GSP ռեժիմում[1]։
Ինչպե՞ս է կատարվում Հայաստանից ապրանքների ներմուծումը մաքսատուրքի զրոյական դրույքաչափի GSP ռեժիմով
GSP շրջանակներում ընդգրկված ապրանքները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին․
GSP ռեժիմով արտահանվող ապրանքներ արտադրողներն ու արտահանողները արտադրական գործընթացների ու արտադրման ծախսերի վերաբերյալ պետք է անհրաժեշտ փաստաթղթեր ապահովեն։ Ներկայումս ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունը կարող է ներմուծողից կամ արտադրողից պահանջել տվյալ ապրանքի GSP իրավասության մասին ապացույց։
ԱՄԵՆԱՄՅԱ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ
GSP համակարգի վերանայումները իրականացվում են ամեն տարի, որոնց ընթացքում հետաքրքրված կողմերը հնարավորություն ունեն միջնորդություն ներկայացնել արտոնյալ ապրանքատեսակների ցանկում փոփոխություններ կատարելու, GSP շահառու զարգացող երկրների կարգավիճակը փոխելու, և մրցակցային կարիքի սահմանափակումների (CNL) հետ կապված բացառություններ սահմանելու վերաբերյալ: ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչը չի նախատեսում տարեկան վերանայում կատարել, քանի որ այս պահին առկախված GSP ծրագրի հերթական շրջափուլի վերաբերյալ Կոնգրեսի հաստատումը։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍ՝
Առևտրաշրջանառության տվյալներ ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովից
GSP-ում ընդգրկված ապրանքատեսակների ցանկ
Ներկրման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություններ ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունից
[1] A նշմամբ ապրանքները ընդգրկված են GSP-ում՝ բոլոր շահառուների համար․ A+ նշմամբ ապրանքները ընդգրկված են GSP շրջանակում միայն առավել քիչ զարգացած շահառու երկրների համար, ընդ որում Հայաստանը չի դասվում այդ երկրների շարքը․ A* նշմամբ այն ապրանքներն են, որոնք որոշ GSP շահառու երկրների համար դուրս են եկել GSP ապրանքների ցանկից. Հայաստանից ներմուծումների համար A* սահմանափակումներ չկան։ Բոլոր այն ապրանքների դիմաց, որոնք գտնվում են GSP շրջանակից դուրս և մաքսատուրքի զրոյական դրույքաչափի տիրույթում չեն, դուք կտեսնեք Not eligible նշումը։