Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողով

09 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 8-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողովին, որի նպատակն է ստեղծել հնարավորություններ Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար։

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։

Իր բացման խոսքում նախարարը ողջունել է ներկաներին և կարևորել միջոցառման նպատակը․ «Հայաստանում բիզնեսի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը ֆինանասական միջոցների հասանելիությունն է։ Մենք ունենք նորմալ աշխատող բանկային համակարգ, բայց չունենք բիզնեսը ֆինանսավորող մյուս բոլոր շերտերը և Կառավորության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրները։ Այս համաժողովը շատ կարևոր է մեզ համար և մենք  անպայման ցանկանում ենք տեսնել արդյունքներն ու մասնակցել արդյունքների կերտմանը»։

Նախարարը նաև հավելել է, որ Կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և  անցում կատարել ներդրումների վրա հիմնված աճի մոդելին՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 %-ին։

Համաժողովի կազմակերպիչներից Ալեքսանդր Շաղիկյանը հայտնել է, որ Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է շուրջ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից էլ պակաս են:

Երկօրյա աշխատանքային հարթակը մեկտեղելու է ներդրողների, վենչուրային ընկերությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00