Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

14 Հունիսի, 2021

Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նիստի ընթացքում ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ամփոփ ներկայացրել է Հիմնադրամի 2021 թվականի խաղողագործության և գինեգործության ոլորտներում իրականացրած ծրագրերի  կիսամյակային հաշվետվությունը։

Մասնավարապես ներկայացվել են խաղողագործության բնագավառում իրականացված խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծման, աշխարհագրական նշումով գինիների համակարգի լիիրավ կիրարկման, Հայաստանում առկա կոլեկցիոն, ցուցադրական այգիների և տնկարկների պահպանման, նոր սորտերի ներուժի բացահայտման, տեղական սորտերի վիրուսազերծ շտեմարանի ստեղծման, խաղողի հայկական սորտերի ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության, ծրագրերը։ 

Գինեգործության բնագավառի ծրագրերից ներկայացվել են ԵՄ-ում հիմնվող հայկական գինիների լոգիստիկ կենտրոնը և առցանց վաճառքի միասնական հարթակը, ինչպես նաև միջազգային շուկայում կազմակերպված ցուցահանդեսներն  և համտեսները։

Մասնակիցները կարևորել են հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացման, միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև գինու զբոսաշրջության խթանման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանը դրա համար ունի բավականին մեծ ներուժ և նախադրյալներ։ 

Նիստին քննարկվել են նաև խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման հեռանկարներն, ինչպես նաև առկա խնդիրները ու դրանց արդյունավետ և համակարգային լուծման մեխանիզմները։

Նիստի ավարտին որոշվել է աշխատանքներ իրականացնել առաջիկա 10 տարիների համար գինեգործության  զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00