Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին

23 Ապրիլի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-կանադական համագործակցությունը և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր և ներդրումներ, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, կրթություն և զբոսաշրջություն։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-կանադական տնտեսական հարաբերություններն ունեն ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։

Քննարկվել են հայկական արտադրանքը (մասնավորապես՝ արևային պանելներ և ալկոհոլային խմիչքներ) դեպի Կանադա արտահանման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է կանադական  կանեփի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերությունների հետ գործարար կապերի հաստատաման հնարավորությունները և  շեշտել, որ Հայաստանն ունի գրավիչ միջավայր բիզնես գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով երկրի կլիմայական պայմանները և որակյալ աշխատուժը։ Բացի այդ, կանադացի ներդրողները կարող են օգտվել Հայաստանում ներկայումս կառուցվող արդյունաբերական գոտիների հնարավորություններից՝  իրենց արտադրական մասնաճյուղերը Հայաստան տեղափոխելու գործընթացը դյուրացնելու, ինչպես նաև ԵԱՏՄ շուկա առանց խոչընդոտների մուտք գործելու  համար։   

Վահան Քերոբյանը կարևորել է երկրի տնտեսական զարգացման գործում կրթության հենակետային նշանակությունը։ Այդ նպատակի իրագործման շուրջ շարունակաբար տարվում են աշխատանքներ։ Դեսպան ԼըՔլերը և նախարար Քերոբյանը կարևորել են միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացումը։

Զրույցակիցներն առանձնացրել են ֆինանսական ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը։

Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կանադական ֆինանսական կառույցներին, բանկերին, մասնավորապես՝ վենչուրային հիմնադրամներին, հիմնվել Հայաստանում՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի ամենաթափանցիկ և վստահելի ֆինանսական համակարգերից մեկը տարածաշրջանում, ինչի շնորհիվ արդեն երկար տարիներ մի շարք առաջատար միջազգային բանկեր իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար հանդիպումների կազմակերպման հարցեր։ Այդ կապակցությամբ նախարարն առաջարկել Է 2021թ․-ի երկրորդ կեսին անցկացնել հայ-կանադական գործարար համաժողով։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00