Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ

21 Ապրիլի, 2021

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Հայաստանի Հանրապետության Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ  Ջհանգիրյանը ապրիլի 21-ին, Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են փոխգործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է համատեղ գործունեության արդյունքում նպաստել գյուղատնտեսության զարգմացմանը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել միջոցառումներ, սեմինարներ, վերապատրաստումներ, ժողովներ՝ ուղղված ոլորտի աշխատողների շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, արհեստակցական այլ միությունների և հիմնադրամների հետ։

Մինչ հուշագրի ստորագրումը, քննարկվել են մի շարք հարցեր գյուղատնտեսության վարման մշակույթի, գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացման և շուկաների ձևավորման, ոլորտի աշխատողների   աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանության վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրելյանը հույս է հայտնել, որ հուշագրով նախատեսված համագործակցությունը կնպաստի մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում նաև՝ զբաղվածության:

Միջոցառման ավարտին Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին ընդունելության համար, լիահույս լինելով, որ հանդիպման ընթացքում հնչեցրած առաջարկություններն ու նախանշված ծրագրերը կդառնան  իրականություն:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00