Երևանում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը

17 Փետրվարի, 2021

Փետրվարի 17-ին Երևանում տեղի է ունեցել ARMENIA-HI TECH EVENT  միջոցառումը, որի շրջանակում կայացել է բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Իրանի գերատեսչությունների պաշտոնյաներ, Հայաստանում ԻԻՀ դեսպանը, Հայաստանի և Իրանի պետական և մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝  կարևորել է նման նախաձեռնությունները և նշել․ «Մենք պետք է գտնենք այն տեղերը, որտեղ Իրանի ժողովուրդը և Հայաստանի ժողովուրդը կարող  է համագործակցել, ստեղծել ավելացված արժեք և նպաստել համատեղ առաջընթացի, իսկ դա հնարավոր չէ առանց անմիջական կապերի հաստատման։ Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական պատվիրակությունների այցերը Հայաստան և հայկական պատվիրակությունների այցերը Իրան, որպեսզի մենք ավելի լավ ծանոթանանք միմյանց, գտնենք այն կետերը, որտեղ հայաստանյան և իրանական ընկերությունները կարող են համագործակցել»։  

Ավագ Ավանեսյանը շրջել է ցուցահանդեսային տաղավարներով, ծանոթացել իրանական արտադրանքին,  զրուցել մասնակիցների հետ։ 

Ցուցահանդեսում ներկայացված են Իրանի Իսլամական Հանրապետության  արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների ադդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական ադյունաբերությունը և այլն։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնի կողմից՝ ԻԻՀ նախագահի աշխատակազմի նորարարության և բարգավաճման հիմնադրամի պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում։ Պատվիրակության կազմում են նաև 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ առևտրատնտեսական ոլորտին վերաբերող հանդիպումներ ունենալու նպատակով։

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00