Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառում

Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։

 

Միջոցառման շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանում իրականացրած ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կամ ֆիզիկական անձանց արտահանված արտադրանքի համար տրամադրվում է փոխհատուցում հետևյալ չափերով՝

1․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

1) ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.

2) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.

3) ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.

4) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.

5) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.

6) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ։

2. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

1) ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.

2) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.

3) ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.

4) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.

5) ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.

6) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.

7) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ.

8) ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.

9) ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.

10) ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 ծածկագրին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։

 

Փոխհատուցման տրամադրման ընթացակարգը

Փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, ամսական պարբերականությամբ, էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է՝

1) ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագրի (հայտարարագրերի) (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի (հայտարարագրերի) պատճենները.

2) հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Ծրագրին մասնակցելու համար դիմումներն անհրաժեշտ է ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝

Ագրովերամշակման վարչություն` +374 11 597 236, +374 11 597 258, +374 11 597 180 

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00