Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառում

Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների մրցունակության բարձրացումն է՝ արտահանված կամ վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։

Միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտ են համարվում՝

  1. ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն իրականացնում են արտադրանքի արտահանում․
  2. ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով ՀՀ տարածքից իրականացնում են դեղձի, իսկ ՀՀ Սյունիքի մարզից՝ թզի մթերում։

1․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  1. ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  2. ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
  3. ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
  4. ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
  5. ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
  6. ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ։

2. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  1. ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  2. ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
  3. ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
  4. ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
  5. ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
  6. ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
  7. ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ.
  8. ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
  9. ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.
  10. ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 ծածկագրին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։

3․Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի արտահանման դեպքում՝ օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  1. ԱՏԳ ԱԱ 0808 10 ծածկագրին դասվող խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  2. ԱՏԳ ԱԱ 0808 30 ծածկագրին դասվող տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  3. ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  4. ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 300 ՀՀ դրամ.
  5. ԱՏԳ ԱԱ 0806 10 ծածկագրին դասվող խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  6. ԱՏԳ ԱԱ 0804 20 100 0 ծածկագրին դասվող թզի, ԱՏԳ ԱԱ 0810 20 100 0 ծածկագրին դասվող ազնվամորու, ԱՏԳ ԱԱ 0810 20 900 0 ծածկագրին դասվող մոշի կամ ԱՏԳ ԱԱ 0810 90 750 ծածկագրին դասվող հոնի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  7. Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դաս վող տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  8. ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
  9. ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
  10. ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
  11. ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 75 ՀՀ դրամ.
  12. Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 ՀՀ դրամ.
  13. ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 ծածկագրերին դասվող չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ.
  14. ԱՏԳ ԱԱ 0301 91 90 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.
  15. ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 կամ ԱՏԳ ԱԱ 0302 89 10 60 կամ ԱՏԳ ԱԱ 0303 89 10 60 ծածկագրերին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։

4․  Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ․
  2. Հայաստանի Հանրապետության տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ։

5․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  1. ԱՏԳ ԱԱ 0808 10 ծածկագրին դասվող խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  2. ԱՏԳ ԱԱ 0808 30 ծածկագրին դասվող տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  3. ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  4. ԱՏԳ ԱԱ 0806 10 ծածկագրին դասվող խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  5. ԱՏԳ ԱԱ 0804 20 100 0 ծածկագրին դասվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  6. Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  7. ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
  8. ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
  9. ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
  10. ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 75 ՀՀ դրամ՝ բացառությամբ սույն կետի 11-րդ ենթակետում նշված երկրներ արտահանվածի.
  11. Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ.
  12. ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 ծածկագրերին դասվող չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ.
  13. ԱՏԳ ԱԱ 0301 91 90 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.
  14. ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 կամ ԱՏԳ ԱԱ 0302 89 10 60 կամ ԱՏԳ ԱԱ 0303 89 10 60 ծածկագրերին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։

6․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից մինչև 200 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ․
  2. Հայաստանի Հանրապետության տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ։

Փոխհատուցման տրամադրման ընթացակարգը

Փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան արտադրանքի արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, ամսական պարբերականությամբ, էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է՝

1) արտահանված արտադրանքի համար փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է՝

ա․ ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագր(եր)ի (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագր(եր)ի պատճենները, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով արտահանման դեպքում՝ փոխադրումը հիմնավորող փաստաթղթ(եր)ի (Air Waybill) պատճենները.

բ․ հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր)․

2) մթերված արտադրանքի համար փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում նախարարություն, որին կցում է վերամշակման նպատակով մթերված (գնված) արտադրանքի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկությունը՝ համաձայն N 3 ձևի, և մթերումը (գնումը) հավաստող փաստաթղթերի պատճենները։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝

Ագրովերամշակման վարչություն` +374 11 597 236, +374 11 597 258, +374 11 597 180 

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն +37411597304, +37411597184

 

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00