Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության առանձին ապրանքների մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Միջոցառման շրջանակներում փոխհատուցում է տրամադրվում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանում իրականացրած ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կամ ֆիզիկական անձանց։
Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
Փոխհատուցման տրամադրման ընթացակարգը
Փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ամսական պարբերականությամբ՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է՝
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝
Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն +37411597304, +37411597184
Ագրովերամշակման վարչություն` +374 11 597 236, +374 11 597 258, +374 11 597 180
ԹԵԺ ԳԻԾ` 81-40