Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի նպատակն է` ապահովել բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմաններ, մասնավորապես՝ ստեղծել հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն:

Ծրագիրը կիրականացվի 2026 թվականին։

Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները. 

1. Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

2. Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ (եթե 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գինը գերազանցում է 8000 դրամը)՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով,  բայց ոչ ավելի,  քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը:

3. Ծրագրի շրջանակում մատակարարվող պարարտանյութերը պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետությունում և ներառված լինեն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ու փաստացի համապատասխանեն գրանցման տվյալներին։ Ծրագրի շրջանակում  մատակարարների կողմից պետք է վաճառվեն հետևյալ պարարտանյութերը․

1) ազոտական պարարտանյութ՝ ամոնիակային սելիտրա, կարբամիդ.

2) ֆոսֆորական պարարտանյութ՝ սուպերֆոսֆատ․

3) կալիումական պարարտանյութ՝ կալիումի քլորիդ․

4) համակցված պարարտանյութեր՝ ամոֆոս, նիտրոամոֆոսկա։

4. Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով՝

1) ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 15000 կգ, ընդ որում՝ կարբամիդը 1 հա-ի համար՝ մինչև 400կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 12000 կգ․

2) ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 9000 կգ․

3) կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 200 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 6000 կգ․

4) ամոֆոս պարարտանյութ՝ 1 հա-ի հաշվով մինչև 300 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 9000 կգ․

5) նիտրոամոֆոսկա պարարտանյութ՝ 1 հա-ի հաշվով մինչև 300 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 9000 կգ․

6) ազոտական պարարտանյութերը (սելիտրա, կարբամիդ) նիտրոամոֆոսկայի կամ ամոֆոսի հետ միասին՝ 1 հա-ի հաշվով մինչև 400 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 12000 կգ:

Ծրագրին մասնակցության ընթացակարգը.

1. Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև ապրիլի 30-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը, առաջարկվող պարարտանյութերի (ըստ տեսակների) նախնական քանակներն ու նախարարության հետ մինչև մայիսի 8-ը կնքում են սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր (պայմանագրի օրինակելի ձևը մինչև ապրիլի 30-ը հրապարակվում է նախարարության կայքում)։

2. Նախարարությունը մինչև մայիսի 12-ը ներառյալ իր պաշտոնական կայքում հրապարակում է մատակարարների (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները)) վերաբերյալ տեղեկությունը և նրանց կողմից վաճառքի ենթակա պարարտանյութերի տեսակները (նախարարությունը յուրաքանչյուր մատակարարի հետ պայմանագիրը կնքելուց հետո տեղեկությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում)։

3. Շահառուները պարարտանյութեր կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից (ցանկ

4. Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մայիսի 20-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակները՝ ըստ տեսակների։ Դիմումին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը.

2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը։ Այն դեպքում, երբ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվում է, սակայն սեփականատերը շահառուն չէ, ապա համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարը դիմումին կցում է իր կողմից ստորագրված և կնքված տեղեկանք՝ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկություն)․

3) անշարժ գույքը համատեղ սեփականություն լինելու դեպքում՝ շահառուի և համասեփականատերերի գրավոր համաձայնությունը՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ․

4)  համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ։

«ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակում վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու ձևաչափը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 22․04․2026 թվականի N 1164 -Լ Հրաման՝ ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի 514-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակում կնքվող պայմանագրերի նախագծի և համայնքի ձևաչափի օրինակելի ձևերը հաստատելու վերաբերյալ։ 

 

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00