ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի 1343-Ն որոշմամբ հաստատվել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումը, որի նպատակն է Մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրեր իրականացնող առևտրային կազմակերպություններին տրամադրում է պետական աջակցություն՝ ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքը անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
Միջոցառման շրջանակում ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։
Ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման, ինչպես նաև հիմնական միջոցների ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման հետ կապված ծախսերը (ներառյալ հարկերը)։ Ընդ որում, ընդհանուր ներդրումների արժեքում չեն ներառվում ենթակառուցվածքների կառուցման ծախսերը։
Աջակցության տրամադրման պահանջները
Օժանդակությունից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ներդրումային ծրագրեր հետևյալ ոլորտներում՝
Միաժամանակ պետք է ապահովվեն հետևյալ պայմանները՝
Աջակցության չափը
Պետության կողմից տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը, և միաժամանակ սահմանվում են հետևյալ սահմանաչափերը՝
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
Պատասխանատու մարմինը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն։ Թերությունների բացակայության դեպքում մեկամսյա ժամկետում շահառուի հետ կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր։
Օժանդակության տրամադրման կարգը
Ներդրումային ծրագիրն իրականացնելուց և ենթակառուցվածքները կառուցելուց հետո շահառուն ներկայացնում է հաշվետվություն՝ իրականացված ներդրումների և կատարված ծախսերի վերաբերյալ։
Հաշվետվությունը պետք է հաստատված լինի համապատասխան աուդիտորական կազմակերպության կողմից։ Այն ներկայացվում է հանձնաժողովի հաստատմանը, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում։
Հաշվետվության հաստատումից հետո պետական աջակցությունը տրամադրվում է մեկամսյա ժամկետում։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն (այդ թվում՝ օժանդակության տրամադրման կարգի և պայմանների, հայտի ձևաչափի վերաբերյալ) տեղեկատվություն ստանալու նպատակով կարելի է անցնել հետևյալ հղմամբ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 259 հեռախոսահամարով։