Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառում

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի 1343-Ն որոշմամբ հաստատվել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումը, որի նպատակն է Մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրեր իրականացնող առևտրային կազմակերպություններին տրամադրում է պետական աջակցություն՝ ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքը անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

Միջոցառման շրջանակում ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

Ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման, ինչպես նաև հիմնական միջոցների ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման հետ կապված ծախսերը (ներառյալ հարկերը)։ Ընդ որում, ընդհանուր ներդրումների արժեքում չեն ներառվում ենթակառուցվածքների կառուցման ծախսերը։

Աջակցության տրամադրման պահանջները

Օժանդակությունից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ներդրումային ծրագրեր հետևյալ ոլորտներում՝

  • գյուղատնտեսություն (ՏԳՏԴ A խումբ),
  • մշակող արդյունաբերություն (ՏԳՏԴ C խումբ),
  • ծառայությունների որոշ տեսակներ (ՏԳՏԴ H52, I և J63.1 խմբեր)։

Միաժամանակ պետք է ապահովվեն հետևյալ պայմանները՝

  • ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևանի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս,
  • ծրագրի իրականացման համար շահառուն պետք է ունենա տարածքի նկատմամբ սեփականության, օգտագործման կամ վարձակալության իրավունքը,
  • շահառուն հայտի ներկայացման պահին չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։

Աջակցության չափը

Պետության կողմից տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը, և միաժամանակ սահմանվում են հետևյալ սահմանաչափերը՝

  • մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրերի դեպքում՝ ներդրումների ընդհանուր արժեքի մինչև 10 տոկոս,
  • 500 մլն դրամ և ավելի ներդրումների դեպքում՝ մինչև 20 տոկոս,
  • կառավարության N 30-Ն որոշմամբ սահմանված համայնքներում իրականացվող ծրագրերի դեպքում՝ մինչև 40 տոկոս։

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • Օժանդակություն ստանալու համար տնտեսավարողը ներկայացնում է՝
  • դիմում (N 1 ձև),
  • ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիր (N 2 ձև),
  • ենթակառուցվածքների նախագծերը և տեխնիկական բնութագրերը,
  • կառուցման ծախսերի հաշվարկը,
  • ենթակառուցվածքների շահագործման և սեփականության վերաբերյալ տեղեկություններ,
  • տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթեր։

Պատասխանատու մարմինը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն։ Թերությունների բացակայության դեպքում մեկամսյա ժամկետում շահառուի հետ կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր։

Օժանդակության տրամադրման կարգը

Ներդրումային ծրագիրն իրականացնելուց և ենթակառուցվածքները կառուցելուց հետո շահառուն ներկայացնում է հաշվետվություն՝ իրականացված ներդրումների և կատարված ծախսերի վերաբերյալ։

Հաշվետվությունը պետք է հաստատված լինի համապատասխան աուդիտորական կազմակերպության կողմից։ Այն ներկայացվում է հանձնաժողովի հաստատմանը, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում։

Հաշվետվության հաստատումից հետո պետական աջակցությունը տրամադրվում է մեկամսյա ժամկետում։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն (այդ թվում՝ օժանդակության տրամադրման կարգի և պայմանների, հայտի ձևաչափի վերաբերյալ) տեղեկատվություն ստանալու նպատակով կարելի է անցնել հետևյալ հղմամբ։ 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝  +374 11 597 259 հեռախոսահամարով։ 

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00