ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի 737-Ն որոշմամբ հաստատվել է «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը», որի նպատակն է խթանել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրությունը և նպաստել արտադրության կառավարման համակարգերի կատարելագործմանը՝ մասնակի փոխհատուցելով տնտեսավարողների կողմից միջազգային սերտիֆիկատների ստացման համար կատարված ծախսերը։
Աջակցությունը տրամադրվում է արտադրությունում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման գործընթացների, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատների (օրինակ՝ Global G.A.P., «հալալ», տեքստիլ արդյունաբերության ոլորտին հատուկ և այլ) ստացման համար իրականացված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
Շահառուների շրջանակը
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների), որոնք՝
Փոխհատուցման ենթակա սերտիֆիկատներ
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատների ստացման հետ կապված ծախսերը, այդ թվում՝
Փոխհատուցման չափը
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է սերտիֆիկացման ծախսի մինչև 50 տոկոսը, հետևյալ առավելագույն սահմաններով՝
Դիմելու կարգը
Շահառուն պետք է դիմում ներկայացնի սերտիֆիկատը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։
Դիմում-հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝
secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։
Դիմումին կցվում են՝
Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ի առաջին տասնօրյակը։
Շահառուի դիմումների N 1 և N 2 Ձևերը ներկայացված են Կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ի N 737-Ն որոշմամբ
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 183, +374 11 597 166 կամ +374 11 597 182 (Տեքստիլ արդյունաբերության ոլորտին հատուկ սերտիֆիկատների դեպքում) հեռախոսահամարով։