Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր

 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի 737-Ն որոշմամբ հաստատվել է   «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը», որի նպատակն է խթանել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրությունը և նպաստել արտադրության կառավարման համակարգերի կատարելագործմանը՝ մասնակի փոխհատուցելով տնտեսավարողների կողմից միջազգային սերտիֆիկատների ստացման համար կատարված ծախսերը։

Աջակցությունը տրամադրվում է արտադրությունում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման գործընթացների, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատների (օրինակ՝ Global G.A.P., «հալալ», տեքստիլ արդյունաբերության ոլորտին հատուկ և այլ) ստացման համար իրականացված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

Շահառուների շրջանակը

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների), որոնք՝

  • հանդիսանում են հարկման ընդհանուր կամ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ,
  • դիմում ներկայացնելու պահին չունեն մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշում կամ ժամկետանց հարկային պարտավորություններ,
  • չեն գտնվում սնանկության կամ լուծարման գործընթացում,
  • իրենց տնտեսական գործունեության առնվազն 80 տոկոսը իրականացնում են Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝«A» բաժնի (գյուղատնտեսություն) կամ «C» բաժնի (մշակող արդյունաբերություն)
    շրջանակներում։

Փոխհատուցման ենթակա սերտիֆիկատներ

Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատների ստացման հետ կապված ծախսերը, այդ թվում՝

  • ISO 9001, ISO 14001, ISO 22000 և FSSC 22000 կառավարման համակարգերի սերտիֆիկատներ,
  • Global G.A.P., «հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատներ,
  • Տեքստիլ արդյունաբերության ոլորտին հատուկ BSCI, SA8000, WRAP, SEDEX OEKO-TEX®, GOTS, BCI և Fairtrade International,EU Ecolabel և Cradle to Cradle (C2C) սերտիֆիկատներ։

Փոխհատուցման չափը

Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է սերտիֆիկացման ծախսի մինչև 50 տոկոսը, հետևյալ առավելագույն սահմաններով՝

  • ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում՝ մինչև 1,000,000 դրամ,
  • ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում՝ մինչև 1,500,000 դրամ,
  • Global G.A.P., «հալալ», «օրգանական» և Տեքստիլ արդյունաբերության ոլորտին հատուկ սերտիֆիկատների դեպքում՝ մինչև 1,500,000 դրամ։

Դիմելու կարգը

Շահառուն պետք է դիմում ներկայացնի սերտիֆիկատը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։

Դիմում-հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝
secretariat@mineconomy.am  էլեկտրոնային հասցեին։

Դիմումին կցվում են՝

  • սերտիֆիկատը և դրա պատճենը,
  • սերտիֆիկացման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը,
  • վճարումը հաստատող բանկային փաստաթղթերը,
  • կազմակերպության պետական գրանցման վերաբերյալ տվյալները,
  • շահառուի բանկային հաշվեհամարը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ի առաջին տասնօրյակը։

Շահառուի դիմումների N 1 և N 2 Ձևերը ներկայացված են  Կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ի N 737-Ն որոշմամբ  

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 183, +374 11 597 166 կամ +374 11 597 182 (Տեքստիլ արդյունաբերության ոլորտին հատուկ սերտիֆիկատների դեպքում) հեռախոսահամարով։ 

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00