Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիր

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի 735-Ն որոշմամբ հաստատվել է  «Արտադրանքի սերտիֆիկացման եվ լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը», որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնակի փոխհատուցելով արտահանման համար անհրաժեշտ արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների հետ կապված ծախսերը։

Աջակցությունը տրամադրվում է այն ծախսերի համար, որոնք տնտեսավարողները կատարել են արտահանման երկրների հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի (սերտիֆիկատների կամ համապատասխանության հայտարարագրերի) կամ լաբորատոր փորձարկումների արձանագրությունների ստացման նպատակով։

Շահառուների շրջանակը

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

  • հանդիսանում են հարկման ընդհանուր կամ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ,
  • դիմում-հայտի ներկայացման պահին չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշում կամ ժամկետանց պարտավորություններ,
  • չեն գտնվում սնանկության կամ լուծարման գործընթացում,
  • իրենց տնտեսական գործունեության առնվազն 80 տոկոսը իրականացնում են Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝«A» բաժնի (գյուղատնտեսություն) կամ«C» բաժնի (մշակող արդյունաբերություն)
    շրջանակներում։

Փոխհատուցման ենթակա ծախսերը

Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են՝

  • սերտիֆիկատի տրամադրման համար կատարված ծախսերը,
  • լաբորատոր փորձարկումների համար կատարված ծախսերը,
  • համապատասխանության գնահատման ծառայությունների համար կատարված վճարումները։

Լաբորատոր փորձարկումների համար ծախսի փոխհատուցման նախապայման է տվյալ արտադրատեսակի սերտիֆիկատի տրամադրումը կամ գրանցումը։

Փոխհատուցման չափը

Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է՝

  • սերտիֆիկատի տրամադրման ծախսի մինչև 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 100,000 դրամ,
  • լաբորատոր փորձարկումների ծախսի մինչև 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամ յուրաքանչյուր ցուցանիշի համար։

Մեկ շահառուի համար մեկ տարվա ընթացքում տրամադրվող աջակցության առավելագույն չափը չի կարող գերազանցել 5,000,000 դրամը։

Դիմելու կարգը

Շահառուն սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացումից հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում, պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնի համապատասխան դիմում-հայտը՝ էլեկտրոնային եղանակով։

Դիմումին կցվում են՝

  • սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը,
  • համապատասխանության գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիրը,
  • մաքսային հայտարարագրի պատճենը,
  • վճարումը հաստատող բանկային փաստաթղթերը,
  • կազմակերպության պետական գրանցման վերաբերյալ տվյալները,
  • շահառուի բանկային հաշվեհամարը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։ 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 183 կամ +374 11 597 166  հեռախոսահամարով։ 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00