ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի 735-Ն որոշմամբ հաստատվել է «Արտադրանքի սերտիֆիկացման եվ լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը», որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնակի փոխհատուցելով արտահանման համար անհրաժեշտ արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների հետ կապված ծախսերը։
Աջակցությունը տրամադրվում է այն ծախսերի համար, որոնք տնտեսավարողները կատարել են արտահանման երկրների հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի (սերտիֆիկատների կամ համապատասխանության հայտարարագրերի) կամ լաբորատոր փորձարկումների արձանագրությունների ստացման նպատակով։
Շահառուների շրջանակը
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
Փոխհատուցման ենթակա ծախսերը
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են՝
Լաբորատոր փորձարկումների համար ծախսի փոխհատուցման նախապայման է տվյալ արտադրատեսակի սերտիֆիկատի տրամադրումը կամ գրանցումը։
Փոխհատուցման չափը
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է՝
Մեկ շահառուի համար մեկ տարվա ընթացքում տրամադրվող աջակցության առավելագույն չափը չի կարող գերազանցել 5,000,000 դրամը։
Դիմելու կարգը
Շահառուն սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացումից հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում, պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնի համապատասխան դիմում-հայտը՝ էլեկտրոնային եղանակով։
Դիմումին կցվում են՝
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 183 կամ +374 11 597 166 հեռախոսահամարով։