ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2070-Լ որոշմամբ հաստատվել է «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը», որի նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը:
Փոխհատուցում տրամադրվում է մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք․
- 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ,
- աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում
Միջոցառմամբ նախատեսվում է գործատուին փոխհատուցել յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար, բայց ոչ ավելի, քան 500.000 դրամ։
Միջոցառումից օգտվելու նպատակով շահառուն պետք է․
- Մուտք գործի ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)
- Հաշվետվություններ բաժնում լրացնի 282-րդ Հայտը (անվանում՝ «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ»)՝ ծրագրին համապատասխանելիությունը ստուգելու համար։
- ՊԵԿ-ի կողմից ծրագրին համապատասխանելիությունը ստուգելուց հետո լրացնի 288-րդ դիմումը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 182 հեռախոսահամարով։
Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման կատարման վերաբերյալ, տեղեկատվություն 2025
Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման կատարման վերաբերյալ տեղեկատվություն 2026 1-ին կիսամյակ