Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։
Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով։
Ծրագրի պայմաններն են՝
Ծրագրի մասնակից կարող են լինել իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը․
1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեքը 1․0 մլն․ դրամ։
Վարկի տոկոսադրույքը՝
Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողներին կփոխհատուցվի յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի (1․0 մլն դրամ) կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 40%-ը՝ 25 գլուխ և ավելի ԽԵԿ-ի համար և 30%-ը՝ մինչև 25 գլուխ ԽԵԿ-ի համար։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել
ԹԵԺ ԳԻԾ` 81-40