Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։
Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով։
Ծրագրի պայմաններն են՝
Ծրագրի մասնակից կարող են լինել իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը․
1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեքը 1․1 մլն․ դրամ։
Վարկի տոկոսադրույքը՝
Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է 100 %-ով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն 0% տոկոսադրույքով։
Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողներին կփոխհատուցվի յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի (1․1 մլն դրամ) կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 50%-ը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ (ՀՀ-ում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 22․08․2024 թ․ N 1392-Լ որոշում/Հավելված 5)
Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել
ԹԵԺ ԳԻԾ` 81-40