«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:
Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝
- 1-ին մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ
- 2-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 46 մլն դրամ
- 3-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 մլն դրամ:3-րդ մոդելի համար նախատեսված է տիպային նախագծի մի քանի տարբերակ՝ տարբերակ 1, տարբերակ 2, տարբերակ 3։
Բաղադրիչ 1. Ծախսերի մասնակի փոխհատուցում
- 1-ին մոդել՝ 15 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 21 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 7․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 13․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)
- 2-րդ մոդել՝ 23 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 32.2 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 11․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 20․7 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)
- 3-րդ մոդել՝ 57 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 79,8 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 28․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 51,3 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)։
Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երեք փուլով՝
- առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)
- երկրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց, անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 50%-ի առկայության և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 40%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)
- երրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է երկրորդ փուլի փոխհատուցումը ստանալուց 1 տարվա ընթացքում երրորդ փուլի մոնիթորինգի արդյունքում՝ անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 90%-ի առկայության դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30 %-ը (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)
Բաղադրիչ 2. Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում
- Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի 1-ին, 2-րդ և 3-րդ մոդելների գնահատված ծախսերին,
- վարկի տոկոսադրույքը՝ 2%, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով,
- վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1,5 տարի:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
ԹԵԺ ԳԻԾ` 81-40