«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:

Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝

  1. 1-ին մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ
  2. 2-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 46 մլն դրամ
  3. 3-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 մլն դրամ:3-րդ մոդելի համար նախատեսված է տիպային նախագծի մի քանի տարբերակ՝ տարբերակ 1տարբերակ 2տարբերակ 3։ 

Բաղադրիչ 1. Ծախսերի մասնակի փոխհատուցում

  • 1-ին մոդել՝ 15 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 21 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 7․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 13․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)
  • 2-րդ մոդել՝ 23 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 32.2 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 11․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 20․7 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)
  • 3-րդ մոդել՝ 57 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 79,8 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 28․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 51,3 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)։

Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երեք փուլով՝

  • առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)
  • երկրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց, անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 50%-ի առկայության և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 40%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)
  • երրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է երկրորդ փուլի փոխհատուցումը ստանալուց  1 տարվա ընթացքում երրորդ փուլի մոնիթորինգի արդյունքում՝ անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 90%-ի առկայության դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30 %-ը (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)

Բաղադրիչ 2. Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում

  1. Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի 1-ին, 2-րդ և 3-րդ մոդելների գնահատված ծախսերին, 
  2. վարկի տոկոսադրույքը՝ 2%, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով,
  3. վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
  4. մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1,5 տարի:

 

Դիմելու կարգ 

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու) որոնք՝

  • ունեն վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ),
  • ունեցել են հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով, յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել ծրագրի աջակցության միայն մեկ բաղադրիչից։

Ծրագրին մասնակցության գործընթացը ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով, տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝

  • էլեկտրոնային դիմում՝ պարտադիր նշելով թե ծրագրի որ բաղադրիչից է ցանկանում
    օգտվել (դիմումի ձևը մշակում է նախարարությունը՝ ծրագրի հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում և հրապարակում նախարարության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվում են մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը)
  • պետական ռեգիստրի վկայականը
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը
    եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատերերի համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ
  • վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները
  • վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց)
  • հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք։


Ծրագրին մասնակցության գործընթացը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով՝

  • ծրագրին մասնակցելու նպատակով տնտեսավարողը դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին՝ վարկունակության բավարար մակարդակը ճշգրտելու նպատակով.
  • ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝
  1. էլեկտրոնային դիմում (դիմումի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և ծրագրի հաստատվելուց հետո 1 ամսվա ընթացքում հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվում են մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը),
  2. պետական ռեգիստրի վկայականը,
  3. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը,
  4. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատերերի համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,
  5. վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները։


 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00