Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր

Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու, ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ) վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ԱԱՀ վճարող համարվողների) համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու և ազգաբնակչությանը որակյալ ու անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու համար աջակցության տրամադրումն է։

Ծրագրից կարող է օգտվել այն տնտեսավարողը, որը․

  1. իրականացնում է ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ, սպանդանոցային սպանդ և մսեղիքի իրացման գործառույթներ.
  2. աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ և դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ։

Ծրագրի շրջանակներում  մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրվում է հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։

Աջակցության տրամադրման ընթացակարգը․

Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որն աջակցությունը ստանալու նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է ներկայացնում նախարարություն, որին կցում է՝

  • ծրագրի N 1 ձևին համապատասխան առաջին դիմումի ներկայացման ամսին նախորդող 3 ամիսների, իսկ հաջորդ դիմումների դեպքում՝ դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի և ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 2 ձևին համապատասխան.
  • ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 3 ձևին համապատասխան.
  • տեղեկատվություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց անվանումները և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին.
  • խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման N 1 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։

Տնտեսավարողն աջակցության ստացման նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումը նախարարություն ներկայացնում է մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։

Եթե տնտեսավարողը բավարարում է ծրագրով սահմանված պահանջներին, նախարարության և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր:

Այն դեպքում, երբ տնտեսավարողի կողմից իրականացված գործարքների ճշգրտման արդյունքում արձանագրվում է նախկինում հայտարարագրված ԱԱՀ-ի գծով պարտավորության չափի փոփոխություն, ապա տնտեսավարողն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարություն և ավել վճարված փոխհատուցման գումարը ճշգրտման օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է նախարարություն։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝   ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00