ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության (այսուհետ` Վարչություն) գյուղատնտեսության աջակցության ծրագրերի նախագծման բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-1)
- իրականացնում է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի, ծրագրային միջոցառումների, հայեցակարգերի, պետական աջակցության ծրագրերի, իրավական ակտերի մշակման աշխատանքները,
- իրականացնում է գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղությունների, մշակվող ծրագրերի ֆինանսավորման ծավալների կանխորոշում,
- գյուղատնտեսության փաստացի վիճակի պարբերական վերլուծության և զարգացման միտումների ուսումնասիրությունների արդյունքում՝ իրականացնում է ոլորտի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակումը,
- իրականացնում է ագրարային ոլորտում տնտեսավարման ձևերի, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման քաղաքականության մշակումը,
- իրականացնում է գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացման, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության պետական ծրագրերի մշակումը, առաջարկություններ է ներկայացնում տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ,
- իրականացնում է գյուղատնտեսական ռիսկերի կառավարման քաղաքականության մշակումը,
- իրականացնում է Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ անդամակցությամբ պայմանավորված գյուղատնտեսության պետական աջակցության, անդամ պետությունների ագրոպարենային համակարգի գործունեության հետ առնչվող աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցություն և ներկայացնում է առաջարկություններ,
- իրականացնում է գենդերային և այլ ծրագրային փաստաթղթերի վերաբերյալ գյուղատնտեսության ոլորտին առնչվող առաջարկությունների և հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:
Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-98, 011-59-71-95, էլ-փոստ՝ naslanyan@mineconomy.am/):