Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության գյուղատնտեսության աջակցության ծրագրերի նախագծման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-1) քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության (այսուհետ` Վարչություն) գյուղատնտեսության աջակցության ծրագրերի նախագծման բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-1)

  1. իրականացնում է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի, ծրագրային միջոցառումների, հայեցակարգերի, պետական աջակցության ծրագրերի, իրավական ակտերի մշակման աշխատանքները,
  2. իրականացնում է գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղությունների,  մշակվող ծրագրերի ֆինանսավորման ծավալների կանխորոշում,
  3. գյուղատնտեսության փաստացի վիճակի պարբերական վերլուծության և զարգացման միտումների ուսումնասիրությունների արդյունքում՝ իրականացնում է ոլորտի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակումը,
  4. իրականացնում է ագրարային ոլորտում տնտեսավարման ձևերի, մասնավորապես գյու­ղատնտեսական կոոպերացիայի խթանման քաղաքականության մշակումը,
  5. իրականացնում է գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացման, մաս­նա­վորապես գյուղատնտեսական կոոպերացիային աջակցու­թյան պետական ծրագրերի մշակումը, առաջարկություններ է ներկայացնում տվյալ բնագավառը կարգա­վորող օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ,
  6. իրականացնում է գյուղատնտեսական ռիսկերի կառավարման քաղաքականության մշակումը,
  7. իրականացնում է Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ անդամակցությամբ պայմանավորված գյուղատնտեսության պետական աջակցության, անդամ պետու­թյունների ագրոպարենային համակարգի գործունեության հետ առնչվող աշխա­տանքային խմբերի աշխատանքներին մասնակցություն և ներկայացնում է առաջար­կություն­ներ,
  8. իրականացնում է գենդերային և այլ ծրագրային փաստաթղթերի վերաբերյալ գյու­ղատնտեսության ոլորտին առնչվող առաջարկությունների և հաշվետվություն­ների նախապատրաստման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:

Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-98, 011-59-71-95, էլ-փոստ՝ naslanyan@mineconomy.am/):

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00