Հայ-իրանական գործարար համաժողով /օգոստոսի 25-27

Oգոստոսի 25-27-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի ԻԻՀ ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվեն ԻԻՀ և ՀՀ ազատ գոտիների միջև համագործակցության ոլորտները, ներդրումային փաթեթները և զբոսաշրջության կարողությունները:

 Ցուցահանդեսի շրջանակներում օգոստոսի 25-ին Երևանի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում (Հակոբ Հակոբյան փող, 3 շենք) նախատեսվում է նաև հայ-իրանական գործարար համաժողով։

Գործարար համաժողովին կարող են մասնակցել  ներմուծման, արտահանման,  ինչպես նաև զբոսաշրջության, կոսմետիկ միջոցների, կենցաղային տեխնիկայի, տեքստիլի, ավտոպահեստամասերի, ապահովագրության, ԼԵԴ լամպերի և լույսերի, ջերմոցային, գյուղատնտեսական արտադրանքի տեսակավորման, շինարարական և այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Գործարար համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 22-ը գրանցվել՝  անցնելով հետևյալ հղման միջոցով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfRqHrzIbM4vlo0nwxUtbBMddnIBhqMWmGpxWxj4kX-rVPyDg/viewform

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝  +374 11 597 139։ 

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00