Oգոստոսի 25-27-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի ԻԻՀ ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվեն ԻԻՀ և ՀՀ ազատ գոտիների միջև համագործակցության ոլորտները, ներդրումային փաթեթները և զբոսաշրջության կարողությունները:
Ցուցահանդեսի շրջանակներում օգոստոսի 25-ին Երևանի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում (Հակոբ Հակոբյան փող, 3 շենք) նախատեսվում է նաև հայ-իրանական գործարար համաժողով։
Գործարար համաժողովին կարող են մասնակցել ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, կոսմետիկ միջոցների, կենցաղային տեխնիկայի, տեքստիլի, ավտոպահեստամասերի, ապահովագրության, ԼԵԴ լամպերի և լույսերի, ջերմոցային, գյուղատնտեսական արտադրանքի տեսակավորման, շինարարական և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Գործարար համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 22-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղման միջոցով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfRqHrzIbM4vlo0nwxUtbBMddnIBhqMWmGpxWxj4kX-rVPyDg/viewform
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ +374 11 597 139։