Հայաստանը 2022 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%, իսկ դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 12.9%։ Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2021թ․ համեմատ արտահանման աճը կազմել է 77.7%։ Առավել մանրամասն՝ տես հղումով: