2023 թ․-ի ընթացքում սակագնային քվոտայի կիրառմամբ ՀՀ ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների մսի 11.3 հազ տոննա ծավալից 10.0 հազ․ տոննա ծավալով մսի ներմուծման հանդեպ սահմանվել է լրացուցիչ սակագնային արտոնություն /0% մաքսատուրքի կիրառում/

ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N1765-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N353-Ն որոշմամբ  սահմանվել է՝ 2023 թվականի ընթացքում սակագնային քվոտայի կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների մսի 11.3 հազ տոննա ծավալից  10.0 հազ․ տոննա ծավալով մսի ներմուծման հանդեպ լրացուցիչ սակագնային արտոնություն /0% մաքսատուրքի կիրառում/։

Հարկ է նշել, որ նախկինում  ԵԱՏՄ անդամ պետությունների համար հաստատվել է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների և խոզի միս, թռչնամիս/ նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում, որի շրջանականերում՝ 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 11.3 հազ․տոննա խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա, ինչը ենթադրում է գործող 50% մաքսատուրքի փոխարեն 15% մաքսատուրքի կիրառում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2023 թվականին ընդունված նոր որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված 11.3 հազ տոննայից  10.0 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի մասով սահմանվել է ներմուծման լրացուցիչ սակագնային արտոնություն՝ 15% ներմուծման մաքսատուրքի փոխարեն 0% ներմուծման մաքսատուրքի կիրառում։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00