Հայտարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության հանրային ներդրումների զարգացման բաժնի ղեկավար և մասնագիտական պաշտոնների համալրման աշխատանքների վերաբերյալ

Հայտարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության հանրային ներդրումների զարգացման բաժնի ղեկավար և մասնագիտական պաշտոնների համալրման աշխատանքների վերաբերյալ

 

ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
 

Պաշտոնի տեսակը` Ղեկավար և մասնագիտական

Կազմակերպությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցե` ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5

Դիմելու վերջնաժամկետ 3/17/2023
 

Հանրային ներդրումների զարգացման բաժնի ընդհանուր նկարագիրը
 
Հանրային ներդրումների կառավարման համակարգն ապահովում է հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման գործընթացի արդյունավետությունը, այդ թվում՝ նպաստում է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ինչը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առաջանորդվել ՀՀ կառավարության գերակայություններով և ռազմավարական ծրագրերով։

Հանրային ներդրումների կառավարման համակարգի զարգացումն ու կատարելագործումը նպատակ ունի hանրային ներդրումային միջոցներն արդյունավետ բաշխելու և վերաբաշխելու միջոցով ապահովելու ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հանրային ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործումը, ինչպես նաև միտված է Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների արդյունավետության բարձրացմանը։


ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

  1. Հանրային ներդրումների կառավարման օրենսդրության, այդ թվում՝ հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների սահմանման օրենսդրական հիմքերի, հանրային ներդրումային ծրագրերի և հայեցակարգերի նախագծերի (նախա)գնահատման և առաջնահերթությունների սահմանման մեթոդաբանության և ընթացակարգի մշակման և կիրարկման աշխատանքներ
  2. Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի հավաքագրման և դիտանցման աշխատանքներ, այդ թվում՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքում մեթոդաբանական աջակցության տրամադրման աշխատանքներ
  3. Հանրային ներդրումային ծրագրերի կազմման և ներկայացման նվազագույն պահանջների  մշակման և վերջիններիս կիրառման ապահովման աշխատանքներ
  4. Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի հավաքագրման և դիտանցման աշխատանքներ, այդ թվում՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքում մեթոդաբանական աջակցության տրամադրման աշխատանքներ
  5. Հանրային ներդրումների կառավարման համակարգի քաղաքականության մշակման աշխատանքների համակարգում միջազգային կազմակերպությունների հետ
  6. Հանրային ներդրումային ծրագրերի շտեմարանի ստեղծման և կառավարման աշխատանքներ
  7. Հանրային ներդրումների կառավարման շրջանակներում փաստաթղթերի օրինակելի ձևերի և խորհրդատվական ուղեցույցների մշակման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության դրանց վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների տրամադրման աշխատանքներ
  8. Հանրային ներդրումների կառավարման շրջանակներում կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների, ուսուցման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքներ
     

Կրթություն և աշխատանքային փորձ
 

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, մագիստրոսի աստիճան,
  • Կորպորատիվ ռազմավարության մշակման, կորպորատիվ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտի բիզնես խորհրդատվության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Առաջատար տեխնոլոգիաների օգտագործման գիտելիքներ,
  • Բիզնես կամ կառավարչական խորհրդատվության հավաստագրերը կդիտվեն որպես առավելություն:


Հմտություններ

  • Հաղորդակցություն. շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունների ստեղծում և արդյունավետ հաղորդակցվելու հմտություն՝ հեռախոսով և անհատական ​​հանդիպումների միջոցով:
  • Ծրագրի կառավարում. ծրագրի փուլային կառավարում, բյուջեի արդյունավետ բաշխում և ծրագրի առաջընթացի մասին զեկուցում ըստ ժամանակացույցի: Բանակցություններ վարելու հմտություն՝ կառավարման շրջանակի և ակնկալիքների համատեքստում:
  • Գրավոր խոսք. պարզ, հակիրճ, գեղագիտական և պրոֆեսիոնալ խոսք կառուցելու կարողություն:
  • Office գործիքների տիրապետում. Microsoft Office համակարգի արդյունավետ օգտագործման հմտություն՝ PowerPoint, Excel, Word, ինչպես նաև բովանդակության կառավարման այլ գործիքների գործածման իմացություն, ինչպիսին է SharePoint-ը:
  • Հարմարվողականություն. դինամիկ և փոփոխվող միջավայրում աշխատելու, ժամանակի արդյունավետ կառավարելու հմտություն։

Էկոնոմիկայի նախարարության առաջարկը

  • Դինամիկ աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Վերապատրաստման հնարավորություն
  • Յուրօրինակ մասնագիտական փորձ և հմտություններ
     

Ինքնակենսագրությունն (CV) ուղարկել մինչև 2023 թ․ մարտի 17-ը ներառյալ hr@mineconomy.am հասցեին՝ նշելով նախընտրած աշխատանքի անվանումը և կցելով ուղեկցող նամակ (cover letter):   Հեռախոս՝ 011-597-235

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00