Հայտարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության հանրային ներդրումների զարգացման բաժնի ղեկավար և մասնագիտական պաշտոնների համալրման աշխատանքների վերաբերյալ
ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնի տեսակը` Ղեկավար և մասնագիտական
Կազմակերպությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հասցե` ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
Դիմելու վերջնաժամկետ 3/17/2023
Հանրային ներդրումների զարգացման բաժնի ընդհանուր նկարագիրը
Հանրային ներդրումների կառավարման համակարգն ապահովում է հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման գործընթացի արդյունավետությունը, այդ թվում՝ նպաստում է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ինչը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առաջանորդվել ՀՀ կառավարության գերակայություններով և ռազմավարական ծրագրերով։
Հանրային ներդրումների կառավարման համակարգի զարգացումն ու կատարելագործումը նպատակ ունի hանրային ներդրումային միջոցներն արդյունավետ բաշխելու և վերաբաշխելու միջոցով ապահովելու ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հանրային ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործումը, ինչպես նաև միտված է Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումների արդյունավետության բարձրացմանը։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հանրային ներդրումների կառավարման օրենսդրության, այդ թվում՝ հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների սահմանման օրենսդրական հիմքերի, հանրային ներդրումային ծրագրերի և հայեցակարգերի նախագծերի (նախա)գնահատման և առաջնահերթությունների սահմանման մեթոդաբանության և ընթացակարգի մշակման և կիրարկման աշխատանքներ
- Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի հավաքագրման և դիտանցման աշխատանքներ, այդ թվում՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքում մեթոդաբանական աջակցության տրամադրման աշխատանքներ
- Հանրային ներդրումային ծրագրերի կազմման և ներկայացման նվազագույն պահանջների մշակման և վերջիններիս կիրառման ապահովման աշխատանքներ
- Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի հավաքագրման և դիտանցման աշխատանքներ, այդ թվում՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքում մեթոդաբանական աջակցության տրամադրման աշխատանքներ
- Հանրային ներդրումների կառավարման համակարգի քաղաքականության մշակման աշխատանքների համակարգում միջազգային կազմակերպությունների հետ
- Հանրային ներդրումային ծրագրերի շտեմարանի ստեղծման և կառավարման աշխատանքներ
- Հանրային ներդրումների կառավարման շրջանակներում փաստաթղթերի օրինակելի ձևերի և խորհրդատվական ուղեցույցների մշակման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության դրանց վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների տրամադրման աշխատանքներ
- Հանրային ներդրումների կառավարման շրջանակներում կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների, ուսուցման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքներ
Կրթություն և աշխատանքային փորձ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, մագիստրոսի աստիճան,
- Կորպորատիվ ռազմավարության մշակման, կորպորատիվ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտի բիզնես խորհրդատվության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Առաջատար տեխնոլոգիաների օգտագործման գիտելիքներ,
- Բիզնես կամ կառավարչական խորհրդատվության հավաստագրերը կդիտվեն որպես առավելություն:
Հմտություններ
- Հաղորդակցություն. շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունների ստեղծում և արդյունավետ հաղորդակցվելու հմտություն՝ հեռախոսով և անհատական հանդիպումների միջոցով:
- Ծրագրի կառավարում. ծրագրի փուլային կառավարում, բյուջեի արդյունավետ բաշխում և ծրագրի առաջընթացի մասին զեկուցում ըստ ժամանակացույցի: Բանակցություններ վարելու հմտություն՝ կառավարման շրջանակի և ակնկալիքների համատեքստում:
- Գրավոր խոսք. պարզ, հակիրճ, գեղագիտական և պրոֆեսիոնալ խոսք կառուցելու կարողություն:
- Office գործիքների տիրապետում. Microsoft Office համակարգի արդյունավետ օգտագործման հմտություն՝ PowerPoint, Excel, Word, ինչպես նաև բովանդակության կառավարման այլ գործիքների գործածման իմացություն, ինչպիսին է SharePoint-ը:
- Հարմարվողականություն. դինամիկ և փոփոխվող միջավայրում աշխատելու, ժամանակի արդյունավետ կառավարելու հմտություն։
Էկոնոմիկայի նախարարության առաջարկը
- Դինամիկ աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Վերապատրաստման հնարավորություն
- Յուրօրինակ մասնագիտական փորձ և հմտություններ
Ինքնակենսագրությունն (CV) ուղարկել մինչև 2023 թ․ մարտի 17-ը ներառյալ hr@mineconomy.am հասցեին՝ նշելով նախընտրած աշխատանքի անվանումը և կցելով ուղեկցող նամակ (cover letter): Հեռախոս՝ 011-597-235