Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 23-32.9-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է`

Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի   բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 23-32.9-Մ2-5)

  1. իրականացնում է ներդրումների ներգրավում, ներդրումային քաղաքականության մշակում և միջնաժամկետ վերանայում,
  2. իրականացնում է ներդրումային ոլորտի ռազմավարական փաստաթղթերի ու իրավական ակտերի նախագծերի մշակում, քննարկում և առաջարկությունների ներկայացում,
  3. իրականացնում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականության մշակում և դիտանցում,
  4. իրականացնում է ներդրումային ոլորտի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում և զարգացում,  մասնակցում է ներդրումային ոլորտի միջոցառումներին,
  5.  իրականացնում է զարգացած և զարգացող երկրների ներդրումային քաղաքականության, ներդրումների ներգրավման համար կիրառվող միջոցների ու մոտեցումների ուսումնասիրություն, դրանց հիման վրա համապատասխան եզրակացությունների ու առաջարկությունների ներկայացում,
  6. իրականացնում է ներդրումային միջավայրի գնահատմանն առնչվող դասակարգիչներում Հայաստանի դիրքի հետ կապված  աշխատանքներ,
  7. իրականացնում է ծառայությունների առևտրի քաղաքականության մշակում, վարում է ծառայությունների շուկաների ազատականացման և միասնական շուկայի ձևավորման գործընթացները,
  8. իրականացնում է ՀՀ-ում ներդրումային գործունեության դյուրինացման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակում է և համապատասխան մարմիններին է տրամադրում տեղեկանքներ,
  9. իրականացնում է ներդրումային ոլորտի ֆորումների, համաժողովների կազմակերպման աշխատանքները,
  10. իրականացնում է միջազգային երկկողմ ներդրումային համաձայնագրերի մշակում,
  11. իրականացնում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության մշակում,
  12. իրականացնում է ներդրումային միջավայրին առնչվող խնդիրների թեժ գծի աշխատանք,
  13. իրականացնում է կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման աշխատանքներ:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

  • գործարարություն և վարչարարություն ոլորտի բարձրագույն կրթու­թյուն,
  • hանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  •  գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի օգոստոսի 1-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ naslanyan@mineconomy.am/):

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00