ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է`
Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 23-32.9-Մ2-5)
- իրականացնում է ներդրումների ներգրավում, ներդրումային քաղաքականության մշակում և միջնաժամկետ վերանայում,
- իրականացնում է ներդրումային ոլորտի ռազմավարական փաստաթղթերի ու իրավական ակտերի նախագծերի մշակում, քննարկում և առաջարկությունների ներկայացում,
- իրականացնում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականության մշակում և դիտանցում,
- իրականացնում է ներդրումային ոլորտի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում և զարգացում, մասնակցում է ներդրումային ոլորտի միջոցառումներին,
- իրականացնում է զարգացած և զարգացող երկրների ներդրումային քաղաքականության, ներդրումների ներգրավման համար կիրառվող միջոցների ու մոտեցումների ուսումնասիրություն, դրանց հիման վրա համապատասխան եզրակացությունների ու առաջարկությունների ներկայացում,
- իրականացնում է ներդրումային միջավայրի գնահատմանն առնչվող դասակարգիչներում Հայաստանի դիրքի հետ կապված աշխատանքներ,
- իրականացնում է ծառայությունների առևտրի քաղաքականության մշակում, վարում է ծառայությունների շուկաների ազատականացման և միասնական շուկայի ձևավորման գործընթացները,
- իրականացնում է ՀՀ-ում ներդրումային գործունեության դյուրինացման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակում է և համապատասխան մարմիններին է տրամադրում տեղեկանքներ,
- իրականացնում է ներդրումային ոլորտի ֆորումների, համաժողովների կազմակերպման աշխատանքները,
- իրականացնում է միջազգային երկկողմ ներդրումային համաձայնագրերի մշակում,
- իրականացնում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության մշակում,
- իրականացնում է ներդրումային միջավայրին առնչվող խնդիրների թեժ գծի աշխատանք,
- իրականացնում է կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման աշխատանքներ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- գործարարություն և վարչարարություն ոլորտի բարձրագույն կրթություն,
- hանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի օգոստոսի 1-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ naslanyan@mineconomy.am/):