Տնտեսության արդիականացման միջոցառում

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Միջոցառման նպատակը՝ տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

Թիրախը՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․

  • C (ԲԻ) «Մշակող արդյունաբերություն»
  • B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում» (բացառությամբ 7-րդ հատվածի)
  • J (ՋԵՅ) «Տեղեկատվություն եվ կապ»
  • F (ԷՖ) «Շինարարություն»
  • H (ԷՅՋ) «Փոխադրում եվ պահեստային տնտեսություն»
  • M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն»
  • P (ՓԻ) «Կրթություն»
  • Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում»

Շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը: 

Օժանդակության ձևը՝ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում: 

Վարկի/լիզինգի առարկա՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։

Արժույթը՝ ՀՀ դրամ կամ արտարժույթ։

Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` ամինչև 6 ամիս։

Վարկի/լիզինգի մարման ժամկետը՝


Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը՝ 1․000․000․000 դրամ։

  • Արտոնյալ պայմաններ՝ այն տնտեսավարողը համար, որը կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափ է սահմանվում՝  կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափը, բայց ոչ ավել քան 10 մլրդ դրամը, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում 5 մլրդ դրամին համարժեք արժույթը։ 

 

Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը․


 

 

Միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։

 

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Ձեռներեցության վարչություն․

Հեռախոսահամար՝ 011-597-136

Էլ․ հասցե՝ modernization@mineconomy.am

 

 

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառում

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Միջոցառման նպատակը՝ Միջոցառման խնդիրն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների ։

Շահառու՝ տնտեսավարող են համարվում Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համարf դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող մասնագետների․

Բարձր որակավորում ունեցող մասնագետ (այսուհետ՝ ԲՈՈՒՄ) է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին․

  • ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան,
  • ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia.

Օժանդակության ձևը՝

ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 20%-ը (ոչ ավելի քան 1 մլն դրամը և վճարված եկամտային)։

  • Եթե ԲՈՈՒՄ-ն ունի դոկտորի գիտական աստիճան, ապա փոխհատուցվում է վերջինիս աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 50%-ը (ոչ ավելի քան 1․5 մլն դրամը)։
  • Դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ի կողմից հայկական ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը (ոչ ավելի քան 2 մլն դրամը)

Աջակցության տրամադրման կարգ՝

  1. Տնտեսավարողները իրականացնող մարմին են ներկայացնում դիմում-հայտ (որում ներառվող փաստաթղթերը ներկայացված են կից)
  2. նշված փաստաթղթերը և տեղեկությունները միջոցառման պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի որդյունքում ՊԵԿ-ը տրամադրում է տեղեկատվություն եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ամիսների,
  3. Սույն միջոցառման պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում, ընդ որում ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար

Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին:

Փոխհատուցման ժամկետը՝ Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար

 

Հեռախոսահամար՝ 010236774

Էլ․ հասցե՝ experts@ncie.am

 

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00