Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) իր տնտեսական և առևտրային ամենամյա ֆորումը կանցկացնի Կենտրոնական Աֆրիկայում` երկու փուլով` 2022թ. հուլիսի 6-8-ը Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլում և հուլիսի 11-13–ը` Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում:
ֆրանկոֆոն տարածաշրջանների (Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիա և Խաղաղ օվկիանոս, Կարիբյան ավազան և Լատինական Ամերիկա, Եվրոպա և Հնդկական օվկիանոս) 70-100 ընկերություններից և տնտեսական գործիչներից կազմված պատվիրակությունը կգլխավորի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար, Նորին գերազանցություն տիկին Լուիզ Մուշիկիվաբոն:
Ֆրանկոֆոնիայի տնտեսական և առևտրային ֆորումը բաց է ՖՄԿ-ի անդամ երկրների ագրոարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, թվային ծառայությունների, լոգիստիկայի և հարակից ֆինանսական գործունեության ոլորտներում գործող ցանկացած ընկերության համար:
Միջոցառմանը կարող են մասնակցել ձեռներեցներ, ներդրողներ, գործարարներ, ֆինանսական կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, բանկիրներ, առևտրի, տնտեսության և ներդրումների խթանման ազգային գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Գաբոնի և Ռուանդայի շուկաները և գործարար կապեր ստեղծելու 200-250 գաբոնցի և ռուանդացի գործընկերների հետ:
Բարձր մակարդակի տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ գովազդային գործակալությունների, առևտրային և ներդրումային բանկերի, տարածաշրջանային և ազգային ֆինանսական հաստատությունների միջև, ինչպես նաև B2B հանդիպումներ առանձին խմբերի և տեղական ՓՄՁ-ների համար: Կկազմակերպվեն նաև մասնավոր այցեր տեղական նորարարական ընկերություններ:
Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
Նախապես ստուգվելուց հետո դրանք կտեղադրվեն www.missions-economiques-francophonie.org հարթակում: Մասնակիցների վերջնական ընտրությունը կկատարվի 2022թ. ապրիլին: Ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվեն առցանց գործարար հանդիպումներ Marcom հարթակում:
Առավել թույլ զարգացած կամ զարգացող երկրների ընկերությունների համար հնարավոր է մասնակցության գումարի ամբողջական կամ մասնակի չափով աջակցություն կազմակերպիչների կողմից:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ֆրանկոֆոն տնտեսական տարածքը ներառում է.
Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Սարգսյանին, հեռ․` +374 11 597 174, Էլ․ հասցե՝ hsargsyan@mineconomy.am։