Հուլիսի 6-13-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ամենամյա տնտեսական և առևտրային ֆորումը կանցկացվի Գաբոնում և Ռուանդայում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) իր տնտեսական և առևտրային ամենամյա ֆորումը  կանցկացնի Կենտրոնական Աֆրիկայում` երկու փուլով` 2022թ. հուլիսի 6-8-ը Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլում և հուլիսի 11-13–ը` Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում:  

ֆրանկոֆոն տարածաշրջանների (Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիա և Խաղաղ օվկիանոս, Կարիբյան ավազան և Լատինական Ամերիկա, Եվրոպա և Հնդկական օվկիանոս) 70-100 ընկերություններից և տնտեսական գործիչներից կազմված պատվիրակությունը կգլխավորի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար, Նորին գերազանցություն տիկին Լուիզ Մուշիկիվաբոն:

Ֆրանկոֆոնիայի տնտեսական և առևտրային ֆորումը բաց է  ՖՄԿ-ի անդամ երկրների ագրոարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, թվային ծառայությունների, լոգիստիկայի և հարակից ֆինանսական գործունեության ոլորտներում գործող ցանկացած ընկերության համար:

Միջոցառմանը կարող են մասնակցել ձեռներեցներ, ներդրողներ, գործարարներ, ֆինանսական կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, բանկիրներ, առևտրի, տնտեսության և ներդրումների խթանման ազգային գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Գաբոնի և Ռուանդայի շուկաները և գործարար կապեր ստեղծելու 200-250 գաբոնցի և ռուանդացի գործընկերների հետ:

Բարձր մակարդակի տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ գովազդային գործակալությունների, առևտրային և ներդրումային բանկերի, տարածաշրջանային և ազգային ֆինանսական հաստատությունների միջև, ինչպես նաև B2B հանդիպումներ առանձին խմբերի և տեղական ՓՄՁ-ների համար: Կկազմակերպվեն նաև մասնավոր այցեր տեղական նորարարական  ընկերություններ:

Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն մինչև  2022 թվականի մարտի 31-ը:

Նախապես ստուգվելուց հետո դրանք կտեղադրվեն www.missions-economiques-francophonie.org հարթակում: Մասնակիցների վերջնական ընտրությունը կկատարվի 2022թ. ապրիլին: Ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվեն առցանց գործարար հանդիպումներ Marcom հարթակում:

 

Առավել թույլ զարգացած կամ զարգացող երկրների ընկերությունների համար հնարավոր է մասնակցության գումարի ամբողջական կամ մասնակի չափով աջակցություն կազմակերպիչների կողմից:

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Ֆրանկոֆոն  տնտեսական տարածքը ներառում է.

  • 88 նահանգ և կառավարություն 5 մայրցամաքներում,
  • աշխարհի բնակչության 14%-ը,
  • համաշխարհային համախառն ազգային արդյունքի 16%-ը,
  • համաշխարհային ապրանքաշրջանառության 20%-ը,
  • աշխարհի հանքարդյունաբերության և էներգետիկ պաշարների 14%-ը,
  • ֆրանսերենը 3-րդ գործարար լեզուն է և ինտերնետում օգտագործվող 4-րդ լեզուն:

Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Սարգսյանին, հեռ․` +374 11 597 174, Էլ․ հասցե՝    hsargsyan@mineconomy.am։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00